Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թույլ չեն տալիս քաղաքացիներին ազատ տեղաշարժվել. ուղիղ եթեր (տեսանյութ)

Հասարակություն
2

«Սերժիկ Աշոտյան» վանկարկումներով այժմ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները գտնվում են Ամերիկյան համալսարանի դիմաց։ Բազմաթիվ ոստիկաններ կենդանի պատ կազմած թույլ չեն տալիս քաղաքացիներին ազատ տեղաշարժվել՝ անցնել մի մայթից մյուսը։ Նախաձեռնության անդամները կոչ են անում քաղաքացիներին միանալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին։ «Մեզ ստախոս նախագահ պետք չի, էլեկտրաէներգիան թանկացավ, ոչ մի աուդիտ էլ չի լինելու, մեզ խաբել են»,- հայտարարում են նախաձեռնության անդամները։ Ակցիայի մասնակիցների կեսից ավելին մնացել է համալսարանի դիմացի մայթին, նրանց թույլ չեն տալիս անցնել փողոցը։ Քաղաքացիներից մի քանիսը մի քանի րոպեով նստեց գետնին՝ փողոցի երթևեկելի հատվածում։ Նրանց, սակայն, ոստիկանները ուժով հեռացրին։ Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ։