Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանի-քանի երեխաներ աղքատության պատճառով դպրոց չեն հաճախելու (տեսանյութ)

Հասարակություն
untitled

Յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին՝ Գյումրիում դպրոցահասակ երեխաներ ունեցող, հարյուրավոր սոցիալապես անապահով ընտանիքներ հայտնվում են անելանելի դրության մեջ: Նրանց թվում կան ընտանիքներ, ովքեր աղքատության պատճառով փորձում են իրենց երեխաներին դպրոց չուղարկել: «Շիրակ կենտրոնը» երրորդ տարին է ուսումնական նոր տարվա նախաշեմին, իրականացնում է «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա հագուստ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում, կազմակերպության գործընկերների աջակցությամբ Գյումրու և Շիրակի մարզի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին տրամադրվում է հագուստ և գրենական պիտույքներ: Ներկայացվող տեսանյութը երկու մանկահասակ երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքի ծանր ապրելակերպի, նրանց առաջին դասարան հաճախել ցանկացող երեխային՝ ամերիկահայ բարերար Հերման Խնդիրեանի օժանդակությամբ ցուցաբերած աջակցության մասին է: Շիրակ կենտրոն