Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կռուտիտը մեզ չի բավարարել». «Ոչ թալանին»-ը գնում է Բաղրամյան 26

Քաղաքականություն
nkar

Այս պահին «Ոչ թալանին նախաձեռնության անդամները շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, որտեղ պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը նշեց. « Գնում ենք դեպի Բաղրամյան 26, քանի որ այն հայտարարությունը, որը պետք է անենք, վերաբերում է հենց նրան (նկատի ունենալով Սերժ սարգսյանին) և հենց նա էլ պետք է լսի այն, ինչ նրան ուզում ենք ասել»։ «Վերջին 2 օրերին եղած հայտարարություններից որևէ մեկը ընդունելի չէ մեզ համար, ուստի հավաքվել ենք այստեղ, որ լսենք ներկաների առաջարկները, տեսնենք՝ ինչպես ենք վերսկսում մեր հետագա պայքարը։ Այդ որոշումները, որ եղան, որևէ էական լուծում չտվեցին խնդրին, հետևաբար մենք չենք կարող կրկին թույլ տալ, որպեսզի մեզ խաբեն»,-լրագրողների հետ զրույցում նշում է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը։ Members of 'No to Robbery' initiative hold a gathering in the Lovers' Park   Members of 'No to Robbery' initiative hold a gathering in the Lovers' Park Վերջինս չցանկացավ մանրամասն ներկայացնել իրենց հետագա անելիքները՝ ասելով, որ ոչինչ չի բացառվում՝ նստացույցեր, քաղաքացիական անհնազանդություններ և այլն։ Լրագրողների այն հարցին, թե բավարարված չե՞ն արդյոք այն հանգամանքով, որ Կառավարությունն է սուբսիդավորելու էլեկտրաէներգիայի սակագինը, որի համար էլ դադարեցրին իրենց պայքարը, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Կառավարությունը կռուտիտ եղավ, հետո կառավարությունը էդ նույն կռուտիտի տարբերակով սկսեց այլ հայտարարություններ անել, այսինքն՝ ասում են այնպիսի բաներ, որ իրենց նախորդ խոստումների հետ չի համընկնում։ Ժողովրդի համար ոչ մի բան էլ չսուբսիդավորվեց։ Աուդիտի որոշմանը մենք չենք համաձայնել կամ չենք հայտարարել, որ այդ որոշումը մեզ բավարարում է, դրա հետ որևէ մեկը համաձայն չի եղել, պարզապես մենք չլինելով մասնագետ՝ փորձեցինք այս ժամանակահատվածում հասկանալ, թե ինչը ոնց է լինելու և ինչ հետագա քայլեր ենք ձեռնարկելու։ Մեր գլխավոր պահանջը եղել է ու մնում է թանկացման չեղարկումը, որով էլ կլուծվեն բոլոր խնդիրները»։ Բաղրամյանի դեպքերի կրկնություն հնարավո՞ր է արդյոք, հարցին ի պատասխան ակտիվիստը նշեց. «Իհարկե հնարավոր է։ Ոչ մի բան չենք կարող բացառել»։ Հիշեցնենք, որ այս պահին Սիրահարների այգում շարունակվում է «Ոչ թալանին» շարժման հանրային քննարկումը՝ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը կասեցնելու պահանջի շուրջ։