Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վստահում եմ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Արկադի Ղուկասյանին, ե՛ւ Բակո Սահակյանին»

Քաղաքականություն
Grigoryan-Manvel-472x265

Շնորհավորանք Արցախի անկախության օրվա կապակցությամբ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ ԼՂՀ իշխանություններին ու Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Անկախության եւ ազատ ապրելու իրավունքը նվաճելու համար արցախահայությունը երկար է մաքառել: Համայն հայության միասնականության շնորհիվ արդեն իրողություն է դարձել հայոց անկախ Արցախի գոյությունը որպես հայկական ինքնուրույն եւ ժողովրդավարական երկրորդ պետություն: Ցավոք, հանուն Արցախի կայացման պայքարում, հիրավի բնույթով հայրենական այդ պատերազմում աշխարհասփյուռ հայ ազգը հրաշալի զավակներ կորցրեց, որոնց թափած արյունը, սակայն, երիցս արժեւորված է հայկական Արցախ պետության գոյության փաստով։ Հավերժ փա՛ռք մեր քաջարի ընկերներին։ Նրանց հիշատակը հարգելու ենք Արցախն առավել հզորացնելով։ Արցախահայության եւ երկրապահության առաքելությունը նույնն է, որովհետեւ Արցախի ողջ ժողովուրդը երկրապահ է, իսկ երկրապահ կամավորականությունն ի սկզբանե եւ մշտապես կանգնած է հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջին շարքում: Արցախահայության պայքարը երկրապահության պայքար է, որն այլեւս անշրջելի է: Արցախի անկախության համար թափված արյամբ է՛լ ավելի քաղցրացավ Արցախի հողը ու դարձավ սրբատեղի եռասերունդ Երկրապահի եւ համայն հայության համար: Փա՛ռք մարտնչող արցախահայությանը: Փա՛ռք Արցախի հերոս մայրերին, որ մարտնչող ու հերոս զավակներ են ծնում: Փա՛ռք Արցախի ազատագրման համար նահատակված բոլոր հայորդիներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իմ սիրելի Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ հավատ ու միասնություն, ինչպես որ հավատում էինք ու միասնական էինք պատերազմի տարիներին եւ այդ միասնականության արդյունքում մենք ունեցանք ազատ ու անկախ Արցախ: Ես հավատում եւ վստահում եմ Արցախի իշխանությանը: Արցախի անկախ Հանրապետության նախագահները բոլորն էլ ազգի նվիրյալներ են եղել, մեր մարտական ընկերներն են: Անձամբ ճանաչում ու վստահում եմ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Արկադի Ղուկասյանին, ե՛ւ Բակո Սահակյանին: Վստահեցնում եմ, որ Արցախ պետությունը վստահորեն պաշտպանված է. Արցախի ժողովուրդը համախմբված է իշխանության շուրջ, իշխանությունն էլ ամեն ինչ անում է հանուն Արցախի բնակչության, հանուն Արցախ պետության: ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ