Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտրոնական բանկին անհրաժեշտ է եւս մեկ տեղակալի հաստիք

Քաղաքականություն
1c7addd741f32b4779e4045b77344a31

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015թ. մայիսի 11-ին ստորագրված «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ինչպես ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ տասը տարի ժամկետով կնքված պայմանագրի արժեքն ընդհանուր առմամբ չորս մլն դոլար է՝ գումարած երկու մլն դրամաշնորհ, մեկ մլն տեխնիկական աջակցություն, ըստ էության յոթ մլն դրամաշնորհ: Ըստ նրա՝ այսպիսով կլուծվեն Երեւանի 28 խոշոր փողոց արտաքին լուսավորության հարցը, կփոխվեն հենասյուները, ամբողջ մալուխային ցանցը, այդ թվում՝ տրոյլեյբուսներինը, կդարձվի ստորգետնյա: «Սա լուրջ էներգախնայողության կբերի, եռակի կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսն ու համակարգը, ցանցը կդառնա անվտանգ ու հուսալի: Այն, ինչ գոյություն ունի, սարդոստայն է, դժվար շահագործվող ու ծախսատար է, ինչպես նաեւ՝ անհուսալի»,-հայտարարեց պարոն Արեյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց՝ վերգետնյա մալուխային ցանցը ո՞ւմ հաշվեկշռվի վրա է, արդյոք ՀԷՑ-ինը չէ՞: Ի պատասխան Կամո Արեյանը շտապես պատասխանել, որ մալուխային ցանցը համայնքային, տվյալ դեպքում՝ Երեւանի հաշվեկշռում է: Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկելով՝ պայմանագրի քննարկումը տեղափոխեց ԱԺ լիագումար նիստ: Հանձնաժողովն այսօր նաեւ քննարկում է ԿԲ ներկայացրած մի շարք նախագծեր: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նախապես հայտարարեց, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը չի կարողացել անձամբ ներկա լինել նիստին, քանի որ Սերժ Սարգսյանի հետ միասին պատվիրակության կազմում պաշտոնական այցելով մեկնել է ԼՂՀ: «Անհրաժեշտության դեպքում այս շաբաթվա ընթացքում, եթե կան հարցեր, կարող ենք հանդիպել պարոն Ջավադյանին»,- նշեց Գագիկ Մինասյանը: Նիստին ներկա եւ նախագծերը ներկայացնող ԿԲ խորհրդի անդամ Ներսես Երիցյանը նշեց, որ ԿԲ-ին անհրաժեշտ է եւս մեկ տեղակալի հաստիքի ստեղծում: