Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացվել է Հակոբ Կոջոյանի դիմաքանդակը

Հասարակություն
kojoyan

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գիտելիքի և դպրության օրն այցելել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր: Տոնական օրը դպրոցում մեկնարկել է տոնական միջոցառմամբ: Ողջունելով ու շնորհավորելով կրթօջախի սաներին և մանկավարժներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է կրթահամալիրի բացառիկ դերը արվեստի, հոգևոր արժեքների հետ շփման և հայրենիքի պատմությունն ու մշակույթը ուսանելու հարցում: Նոր ուսումնական տարվա սկիզբը «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում հիշարժան դարձավ նաև հայ մեծ նկարչի դիմաքանդակի հանդիսավոր բացումով, որի պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, կրթօջախի շրջանավարտ, դիմաքանդակի հեղինակ Անդրանիկ Բաղդասարյանին և կրթահամալիրի տնօրեն Գոհար Սանոյանին: