Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհրաբյանը՝ Փարիզ, Զաքարյանը՝ Բրյուսել, Մելիքյանն ու Բոթոյանը՝ Մինսկ

Պաշտոնական
53eba4367b6eedeabb537a229e525972

Բելառուսի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) շրջանակում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2015 թ. հոկտեմբերի 9-12-ը Մինսկ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը: Եվրոպական խորհրդարանում աշխատանքային քննարկումների մասնակցելու նպատակով 2015 թ. օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2015 թ. սեպտեմբերի 8-10-ը Փարիզ կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: