Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանին ըստ ամենայնի կթողնեն մտնել Ադրբեջան

Հասարակություն
4766a8de33c130c5e40b86749a6fb1c7

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիեւը, ըստ ադրբեջանական մամուլի, հայտնել է, որ սպորտը եւ քաղաքականությունը չի կարելի խառնել, եւ Ադրբեջանը թույլ կտա Հենրիխ Մխիթարյանին մտնել իր երկիր։ Հիշեցնենք, օգոստոսի 28-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ուժերը կչափի ադրբեջանական «Գաբալա»-ի հետ: Վիճակահանությունից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ հայ ֆուտբոլիստը կարող է Ադրբեջանի կողմից վիզա չստանալ: Լուրեր եղան այն մասին, որ Բաքվում Ադրբեջանի իշխանությունները կարող են ձերբակալել Մխիթարյանին` իբր այդ երկրի տարածքն «ապօրինի» հատելու մեղադրանքով: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նույնպես անդրադարձել էր Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակին: