Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արևադաշտում միայն արև կա

Կարևոր լուրեր Հասարակություն
ezdi-2

Արմավիրի մարզի փոքրիկ Արեւադաշտ գյուղի մեծ մասում ոչ խմելու ջուր կա, ոչ գազ։ Այստեղ միայն արև կա։ Ներկայումս այստեղ 300-ից մի փոքր ավելի բնակիչ է ապրում։ Հատկապես բնակավայրի եզդիաբնակ հատվածում անմխիթար վիճակ է։ Մարդիկ այստեղ խմելու ջուրը գնում են, երբեմն էլ՝ ոռոգման ջրից օգտվում։ «Ջրի կարոտ ենք։ Գյուղապետին արդեն երկու անգամ ընտրում ենք, ասում ա՝ ջուր կքաշենք, բայց ոչ քաշում ա, ոչ էլ»,-ասաց բնակիչներից Շիրին Աբասյանը: Նրա խոսքով՝ տան փոքրիկ բյուջեից ամեն օր ստիպված են գումար տրամադրել խմելու ջրին։ «Օրվա օգտագործման համար անհրաժեշտ է 200-300 լիտր ջուր։ Օրումեջ առնում ենք՝ լիտրը 500 դրամով»։ ezdi Շիրինի ազգական Քյալաշ Աբասյանը նույնպես զայրանում է ջրի բացակայության պատճառով. «Ավտոյով գնում եմ օրվա համար 150 լիտր բերում եմ, բայց մինչև իրիկուն էդ ջուրը չկա»: Քյալաշի ընտանիքում երկու անչափահաս երեխա կա։ Անասնապահությամբ մի կերպ կարողանում են գոյատևել։ Այս ընթացքում գյուղի եզդի բնակիչներից շատերն են հեռացել, այդ թվում՝ իր հարազատները։ «7-8 եղբայր ենք, տեսան՝ խմելու ջուր անգամ չկա, թողեցին գնացին Եվրոպա»,- պատմում է Քյալաշը: Պայմաններից ելնելով՝ ինքն էլ որոշել է ընտանիքի հետ մեկնել Ռուսաստան։ «Մնում ենք ստեղ, ի՞նչ անենք»: Նրան ամենից շատ վիրավորում է մի հանգամանք. «Եզդիները կարծես անտեսված լինեն այս գյուղում»։ ezdi 1 Այցը կազմակերպել էր «People in need» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը։