Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները հետևում են Բաղրամյան 26-ի ելումուտին (տեսանյութ)

Քաղաքականություն
12773_b

Հայաստանի քաղաքացիները հետևում են, թե որ ուժերի ներկայացուցիչներն են հերթով գնում Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկելու։Այս կապակցությամբ նրանք նշում են. «Ճիշտ է, որ գնան բանավիճելու, տեսնեն, թե որ տեսակետն է ավելի ընդունելի»։ «Ոչ, պետք չի հանդիպել, պետք չէ հավատալ Սերժ Սարգսյանին»։ «Անպայման , պրեզիդենտի հետ պետք է հանդիպումներ ունենան քաղաքական տարբեր ուժեր և ոչ թե մենակ էդ հարցով, այլ նաև մնացած բոլոր հարցերով»։ «Եթե նախաձեռնողը նախագահն է, ապա նախագահի ցանկացած նախաձեռնություն պետք է բոյկոտել, որովհետև նախագահը չի կարող կատարել մի քայլ, որ լինի ի նպաստ ժողովրդի»։ «Ես կարծում եմ, որ ճիշտ է հանդիպումների գնալ և հանդիպումների ընթացքում բացահայտել ավելի ճիշտ ճանապարհը բարեփոխումների»։ Քաղաքացիներից ոմանք էլ կարծում են, որ այս հանդիպումներն ի ցույց են դնում քաղաքական դաշտի իրական պատկերը։ «Ես կարծում եմ, որ դրանք ձևական հանդիպումներ են։ Արդեն որոշված է ի սկզբանե, ես չեմ կարծում, որ դա փոփոխությունների ենթակա է»։ «Քննարկումը ժամեր, օրեր է տևում, բայց մեզ մոտ էդ ձևական ա , ուզում են մեզ ասել, թե հա քննարկեցինք»։ Ոչ իշխանական ուժերից առայժմ միայն Ժառանգություն, ՀԱԿ և ՀԺԿ կուսակցություններն են մերժել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը։ Բարգավաճ Հայաստանը, թեև ի սկզբանե դեմ էր արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին, փոխել է իր դիրքորոշումը։ «Բարգավաճ Հայաստանը ոչ մի վստահության ռեսուրս չունի ժողովրդի մոտ։ Մյուս կուսակցությունները, թերևս էլի ունեն վստահություն մի քիչ ժողովրդի մոտ , դեռ իրենց ամբողջապես չեն խայտառակել , բայց ԲՀԿ-ն նույն ուղեգիծն է բռնել ինչ-որ ժամանակին Օրինաց Երկիրը»։ «Եթե ինչ-որ բանի դեմ բողոքում ես, ուրեմն պետք է մասնակցես նաև քննարկմանը, եթե չես մասնակցում , ուրեմն դեմ ընդհանրապես պետք չի լինել»։ «Ես ճիշտ եմ գտնում, որ «Ժառանգությունը» չի գնացել և պետք էլ չէր գնալ, այնտեղ քննարկելու հարց չկա»։ Իսկ ընդհանրապես հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասը դեմ է սահմանադրական փոփոխություններին։ «Ես կողմնակից եմ բոյկոտին։ Մասնակցել հանրաքվեի՝ նշանակում է հնարավորություն տալ նորից նրանց կեղծելու»։ «Ոչ թե պետք է սահմանադրությունը փոխել , ցանկացած երկրի սահմանադրություն էլ, որ ժողովուրդը կարդա՝ լաց կլինի ուրախությունից , բայց կատարող չկա, ինչպիսի սահմանադրություն ուզում է լինի»։ Մանրամասները՝ տեսանյութում։