Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աջափնյակում 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հասարակություն
f4bffa27c60ea3064bddade854ac2a5f

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: 2015թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 11:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 15-րդ բնակարանից տհաճ հոտ է գալիս: Նշված բնակարանում հայտանբերվել է 54-ամյա Վահան Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին