Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր արտոնություններ պայմանագրային զինծառայողներին

Քաղաքականություն
3065

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը օգոստոսի 31-ի  ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է  ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Ընդունված որոշմամբ հստակեցվում են որոշ իրավակիրառական դրույթներ, ինչպես նաև անդրադարձ է կատարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգին, նպատակ ունենալով այն դարձնել ավելի հասցեական` հաշվի առնելով հիմնականում բնակչությունից ստացված առաջարկությունները: Այսպես՝ ընդունված որոշմամբ սահմանվում են արտոնություններ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող շարքային և կրտսեր ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի նշանակման ժամանակ: Միաժամանակ, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի համատեքստում, հաշվի առնելով զբաղվածության ոլորտում իրականացված բարեփոխումները, սոցիալական աջակցության և զբաղվածության ոլորտներում իրականացվող քաղաքականությունների ներդաշնակեցման նպատակով «գործազուրկ» և «աշխատանքի շուկայում անմրցունակ անձ» սոցիալական խմբերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվի կառնվեն միայն զբաղվածության կենտրոնի կողմից գործազուրկի հետ 3 ամիս աշխատանք տանելուց հետո, որը հնարավորություն կտա գործազուրկներին դառնալ աշխատանքի շուկայում մրցունակ և ձեռք բերել աշխատանք: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին