Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ վարչապետի՝ աճ ենք գրանցել

Տնտեսություն
hovik

Կառավարության այսօրվա նիստում արձակուրդից վերադարձած վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց վիճակագրական ծառայության վերջին տվյալները։ Ըստ այդմ՝ 2015 թ. առաջին եռամսյակում ունեցել ենք 2,5 տոկոս ՀՆԱ աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 5,5 տոկոս։ Ընդհանուր առմամբ, ըստ վարչապետի, ունեցել ենք 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ։ «Տրասնֆերների անկման պարագայում կարեւորում եմ գյուղատնտեսության աճը, որն արտաքին գործոններով պայմանավորված՝ կարող էր բերել գնողունակության կորստի։ Կարեւորում եմ նաեւ արտահանման դիֆերսիֆիկացումը, որի շնորհիվ մենք ավելի շատ երկրներ ենք արտահանում»,- նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։