Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալյանս»-ը նորից հիմնադիր համագումար է արել

Քաղաքականություն
alyans1

Տեղի ունեցավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության պարտադրված կրկնակի հիմնադիր համագումարը: Քանի որ ՀՀ Արդարադատության նախարարությունը չէր գրանցել կուսակցությունը մայիսի 16-ի համագումարից հետո անէական ու անլուրջ պատճառաբանությամբ, իսկ օրենսդրությունը պահանջում է հրավիրել կրկնակի համագումար՝ ուստի կուսակցությունն իրականացրեց այն իր պետական գրանցումը օրինական ճանապարհով պարտադրելու համար: Բացի հիմնադրման գործընթացից, համագումարի ընթացքում քննարկվեցին երկրում ստեղծված քաղաքական վիճակն ու սահմանադրական փոփոխությունների հարցը: Այդ և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ներկայացվեցին դիրքորոշումներ:   «Ալյանս» կուսակցության լրատվական ծառայություն