Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհներ՝ «10+10» հրաձգարանի, հիվանդանոցի ու գերեզմանոցի մոտակայքում

Հասարակություն
b9e141e40ffd1967a76c259f877f6de6

Oգոստոսի 30-31-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակայքում այրվել է 1000 քմ, Սարալանջի պողոտայում` 300 քմ, Եղվարդի խճուղում՝ «10+10» հրաձգարանի մոտակայքում` 1500 քմ խոտածածկ տարածք: Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվել է 1 հա խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են: ՏԿԱԻՆ