Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին 55 ամյակի առթիվ

Պաշտոնական
266dafc7ab6b13105532dcbab9fa5d45

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ պարոն Սահակյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 55-ամյակի կապակցությամբ: Արցախի ազատագրական պայքարը, որին Դուք շարժման առաջին իսկ օրերից անմնացորդ նվիրվեցիք, փարոսի պես լուսավորեց Ձեր կյանքի ուղին: Ինչպես ազատամարտի դժվար օրերին, այնպես էլ հրադադարի պայմաններում, երբ Արցախը հնարավորություն ստացավ վերադառնալու խաղաղ կյանքին, Դուք երբեք չխուսափեցիք պատասխանատվությունից և ջանք ու եռանդ չխնայեցիք Արցախ աշխարհը ամրապնդելու և շենացնելու համար: Այսօր էլ Ձեր ղեկավարության ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է իր հաստատուն ընթացքը դեպի կայունություն և բարգավաճում: Կրկին շնորհավորելով այս հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և նոր հաջողություններ՝ ի բարօրություն Արցախ աշխարհի և Ձեր ամուր ու գեղեցիկ հայկական ընտանիքի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: