Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ վթար Սեւանի ճանապարհին

Հասարակություն
default

Օգոստոսի 30-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին` ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Տոյոտա ՌԱֆ 4» մակնիշի 77 QO 577 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: 1991թ. ծնված Շ. Կ.-ը ստացված մարմնական վնասվածքներից տեղում զոհվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տարբեր մարմնական վնասվածքներով Հրազդան քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել վարորդ` 1968 թ. ծնված Ա. Օ.-ը, ուղևորներ` 1973 թ. ծնված Գ. Պ.-ը, 2010 թ. ծնված Լ. Օ.-ը և 1992 թ. ծնված Ա. Կ.-ը, ով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, մյուսներինը` բավարար: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, ուղղել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: