Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն թեկնածու է առաջադրել

Քաղաքականություն
c2072a7bed0227d8ee9afd0974d9e5a3

Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի, ԲՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Աբրահամ Մանուկյանի եւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Միքայել Մելքումյանի հանդիպումը կուսակցության Մարալիկի տարածքային կառույցի ակտիվի հետ։ Սեպտեմբերի 13-ին կայանալիք Մարալիկի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրել է կուսակցության Անիի տարածքային կառույցի պատասխանատու Արտակ Ավդալյանի թեկնածությունը։ Կուսակցության ակտիվը ստացավ հստակ հանձնարարականներ՝ թեկնածուի քարոզարշավը կազմակերպելու, ինչպես նաեւ՝ կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։ Ավելի ուշ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպեցին Շիրակի ԲՀԿ մարզային խորհրդի պատասխանատուների հետ։ Քննարկվեցին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ԲՀԿ մասնագիտական հանձնաժողովի պատրաստած դիտողություններն ու առաջարկները։ Շիրակի մարզային խորհրդի պատասխանատուներին տրվեց հանձնարարական՝ ԲՀԿ շարքերի հետ քննարկել ներկայացված փաթեթն ու մարզային խորհրդի եզրակացությունը փոխանցել ԲՀԿ կենտրոնական գրասենյակ։ ԲՀԿ մամուլի ծառայություն