Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսագետ. «Եթե Հայաստանը ԵՏՄ-ից դուրս չգա, Հայաստանին սպասվում է աղետ». aravot.am

Տնտեսություն
ETM-Arm

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը օգոստոսի 29-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի Հայաստանի վրա ունեցած ազդեցությանը: Նա առանձնացրեց դրա յոթ հիմնական հետեւանքները: «Պայմանավորված դրամի արժեզրկման վրա ճնշմամբ պետք է ակնկալել, որ Կենտրոնական բանկի պահուստները կնվազեն, որովհետեւ Կենտրոնական բանկը երբեմն-երբեմն պետք է փորձի կայունություն ապահովել, այսինքն՝ իրականացնել արժույթային ինտերվենցիաներ, դա կհանգեցնի Հայաստանի միջազգային պահուստների կրճատմանը: Այդ պահուստները անսահմանափակ չեն, այսինքն՝ անընդհատ հնարավոր չէ, դրամն, այնուամենայնիվ, կարժեզրկվի որոշակի չափով, ինչը կհանգեցնի գների բարձրացման, այսինքն՝ սղաճի, եւ Կենտրոնական բանկի գործը գների զսպման քաղաքականության առումով կբարդանա: Երկրորդ՝ լուրջ հիմնախնդիրներ կստեղծվեն Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման ոլորտում, որովհետեւ արտաքին պարտքը սպասարկվում է դոլարով, այսինքն՝ մենք խնդիրներ կունենանք պետական բյուջեի ծախսերի հետ կապված: Հաջորդը՝ բնականաբար, գների թանկացման, եկամուտների կրճատման պայմաններում աղքատության մակարդակը կխորանա, այսինքն՝ մենք կունենանք լուրջ սոցիալական հիմնախնդիրներ»,- ասաց նա: Ամբողջական հոդվածը` այստեղ