Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ դեսպանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի նախագահի հետ

Պաշտոնական
hnd

Օգոստոսի 28-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջիին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Մարտիրոսյանի առանձնազրույցը Հնդկաստանի նախագահի հետ։ Նախագահ Մուկերջիին գոհունակություն հայտնեց Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների կապակցությամբ։ Նախագահը նշեց երկու երկրների միջև փոխհարաբերությունների զարգացման համար զգալի ներուժի առկայությունը, ինչպես նաև հավաստեց, որ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը շահավետ է երկու երկրների համար: Նախագահ Մուկերջին իր խոսքում ընդգծեց Հնդկաստանի կյանքի տարբեր բնագավառներում պատմականորեն հայերի ցուցաբերած մասնակցության և դերակատարման նշանակությունը։ Դեսպան Մարտիրոսյանը իր հերթին նշեց, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է խորացնել Հնդկաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Նա կարևորեց համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելեց, որ Հայաստանը և Հնդկաստանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս փոխգործակցում են նաև միջազգային ասպարեզում: Դեսպան Մարտիրոսյանը նշեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել շփումերը զբոսաշրջային կարողությունների և գիտական ու համալսարանական փոխադարձ կապերի ընդլայնման և խորացման ուղղությամբ։ Զրույցի ավարտին Հնդկաստանի նախագահը խնդրեց ՀՀ դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել  Սերժ Սարգսյանին: Հաջողություն մաղթելով դեսպան Մարտիրոսյանին իր գործունեության մեջ` Հնդկաստանի նախագահը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում առավել կընդլայնվեն և կխորանան: ԱԳՆ