Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվգենի Պլյուշչենկոն և այլ հայտնի գեղասահորդներ ելույթ կունենան Հայաստանում

Մշակույթ
sarce-show

  Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Սառույցի արքաները» սառցե շոուն։ Կազմակերպիչը «SHOWSTAR» ընկերությունն է։ Լինելու են Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Թոմաշ Վերները, Գև Մանուկյանը, Վախթանգ Մուրվանիձեն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը և Այդաս Ռեկլիսը, Գեղասահքի բալետի խումբը։ Հռչակավոր գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի և նրա գործընկեր Արի Զաքարյանի նոր ծրագիրն է ներկայացվելու: «Մեր հանդիսատեսի դատին կհանձնենք շոու, որը սառցե շոուների աշխարհահռչակ պրոդյուսեր Արի Զաքարյանը ստեղծել է հենց հայ հանդիսականի համար։ Նշեմ նաև, որ շոու-համերգին մասնակցելու են հանրահայտ մարզիկներ և երգիչներ»,-նշեց ընկերության տնօրեն Սոնա Թանանյանը։ Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց հենց նման շոու կազմակերպել, Սոնան ասաց. «Մեր առաքելությունն է մարդկանց ցուցադրել բարձր մակարդակի գեղասահք և ապահովել հոյակապ ներկայացում: Ես համարում եմ, որ վերոնշյալ անձինք ԱՊՀ-ում ամենահրաշալի գեղասահորդներն են: Մեծագույն պատիվ է նման հոյակապ մասնակիցներով շոուի կազմակերպիչ լինելը»:   |Շոուն տևելու է 3 ժամ, տոմսերի արժեքը՝ սկսած 6000 դրամից: