Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգային միաբանություն»-ը՝ նախագահականում

Պաշտոնական
12857_b

Բաղրամյան 26 հասցեում շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունները: Այդ գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներ Արտաշես Գեղամյանի, Արա Սիմոնյանի, Վիլեն Արևշատյանի, Լևոն Գալստյանի, Սոնա Գասպարյանի և Արտաշես Շահվերդյանի հետ: