Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարեւոր չէ՝ Արմեն Աշոտյանին ինչպես դիմավորեցին Բաղրամյանում». տնօրեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
կաղ

Օրենքը վատ բան է, և եթե ձեզ հետ հարաբերություններում ստիպված ենք լինում դիմել օրենքի, ուրեմն մեր միջև չեն գործում պարզ, մարդկային հարաբերությունները։ Մութ ամբիոնից հայտարարում է կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը՝ Երևանի   դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը. «Դուք գիտեք իմ կարծիքը, ես դեմ եմ ցանկացած օրենքի, և երբ որ օրենք է լինում, ես համարում եմ, որ դա դժբախտություն է, որ մենք հարկադրված ենք օրենքով կարգավորել մեր հարաբերությունները»։ Պարզվում է՝   վստահության պակասից է, որ նախարարությունն ստիպված է լինում որոշ հարցեր կարգավորելու համար դիմել օրենքի կիրառմանը, մինչդեռ դրանք   կարող էին թողնել տնօրենների հայեցողությանը։ «Օրինակ՝ ուսուցիչներին մենք պետք է ընդունենք մրցութային կարգով... անհեթեթ, անարժան օրենք է»,- ասում է կրթության փոխնախարարը։ Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի համոզմամբ՝ լուրջ խնդիր են դարձել անուն ունեցող դպրոցները, որտեղ կասկածելի որակի կրթություն է տրվում, սակայն երեք հերթափոխով են դասերն անցկացվում. «Մի շարք պաշտոնյաներ շարունակում են իրենց զավակներին ուղղորդել դեպի այդ դպրոցներ։ Եվ չգիտես ինչու՝ բուհ ընդունվելն ավելի հեշտ է քան այդ դպրոցներ»։ Ըստ նրա՝ խնդրահարույց է մնում ներառական կրթության հարցը. «Արդյո՞ք ճիշտ է, որ առաջին դասարանցի առողջ երեխան որ գնում է դպրոց իր հաշմանդամ կողակցին, իր դասընկերոջը, տեսնելով այդ վիճակում, արդյո՞ք հոգեբանական խնդիր չի ապրում։ Մենք մտածում ենք հաշմանդամություն ունեցող երեխայի մասին, բայց մենք պատասխանատվություն ունենք նաև առողջ երեխայի հոգեբանական խնդրի համար»: Թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը որեւէ դժգոհություն չունի. խնդիրները լուծելու համար նախարարությունը ամեն բան անում է: Նախարար Արմեն Աշոտյանին համարում է եզակի պաշտոնյա, ով խելացիությամբ տարբերվում է այլ պաշտոնյաներից, միայն թե երբեմն նրան լավ չեն հասկանում: Տիկին Խոսրովյանը անարդար է համարում Բաղրամյանում Աշոտյանի նկատմամբ վերաբերմունքը: «Բայց չէ՞ որ մեր կրթության գիտության նախարարը գնաց մտավ հանրության մեջ, ուզեց լսել իրենց, բա դա էլ է հերոսություն»,- նշում է նա: Կարևորն այն չէր, թե նրան ինչպես դիմավորեցին, այլ այն, թե ինչու հենց նա գնաց Բաղրամյան՝ ցուցարարներին հանգստացնելու. «Ոչինչ, ոչինչ՝ մեկը կսուլեր, բայց մյուսն էլ կասեր՝ ինչ լավ նախարար ունենք, մարդը եկավ, որ տեսներ՝ ինչ պրոբլեմներ կան»։