Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն պատրաստ է աշխատել ՀՀԿ-ի հետ նույն իշխանության մեջ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM85540-copy

Սերժ Սարգսյանը չի կարող նախագահի ժամկետի ավարտից հետո զուտ Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ առանց ընտրությունների մասնակցելու մտնել խորհրդարան: Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ «Որովհետեւ ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի այս խորհրդարանով, դա պիտի փոխվի մինչեւ 2017-ը»։ Նոր Սահմանադրությունը գործողության մեջ կմտնի Հանրաքվեից որոշ ժամանակ հետո։ Այնտեղ որեւէ մեխանիզմ չկա, որ այսօր նախագահի պաշտոնն զբաղեցնողը կարողանա մեխանիկորեն մտնել Ազգային Ժողով եւ դեռ խորհրդարանի ղեկավար էլ դառնա։ Պարոն Ռուստամյանը համաձայն չէ ՀԱԿ-ի այն դիրքորոշման հետ, որ այս նախագծով պետության առաջին դեմքը դառնում է Ազգային Ժողովի նախագահը. «Ազգային Ժողովի նախագահը եթե նայենք ինչ լիազորություններ է էստեղ Սահմանադրությամբ ամրագրված, կտեսնենք, որ բնականոն գործունեությունը կազմակերպելու, մեխանիկական առաջադրումներ, հարցեր լուծելու գործառույթ ունի»։ Սակայն ինչու՞ է Ազգային Ժողովի նախագահը առաջադրում վարչապետի թեկնածություն, եթե նույնիսկ այս նախագծով հանրապետությունը շարունակում է ունենալ նախագահը. «Խոսքը գնում է նրա մասին, երբ որ կառավարությունը ձեւավորվեց այս նույն տրամաբանությամբ, հետո վարչապետը հրաժարական տվեց կամ ինչ-որ ձեւով թափուր տեղ առաջացավ, Ազգային Ժողովի նախագահը նկատի ունենալով մեծամասնության հավանությունը ստացած թեկնածուին, առաջադրում է էդ թափուր տեղի համար»։ Ազգային ժողովի նախագահն, ըստ Արմեն Ռուստամյանի, չի կարող իր անունից առաջադրել վարչապետի որեւէ թեկնածուի, որը չի վայելում մեծամասնության վստահությունը. «Սա ուղղակի մեխանիկական գործառույթ է»։ Ի դեպ, Դաշնակցությունը այսօր էլ խնդիր չի տեսնում Հանրապետականի հետ նույն իշխանության մեջ աշխատելու, պետք է սակայն կատարվեն ավելի քան մեկ տարի առաջ կուսակցության առաջ քաշած 7 կետերը, երեքն արդեն գրեթե կատարված է. «Եթե 7 կետերն ընդունում են, իհարկե, կգնանք, ձեռքերս կքշտենք կմտնենք էդ գործի մեջ»։