Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելվել է հնդկական որոշ սննդատեսակների ներմուծումը

Հասարակություն
ssfs

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում արգելել է Հնդկաստանից Rajdhani ընկերության արտադրության դեղին սիսեռի, Rajdhani SELECT ընկերության արտադրության ռաֆինացված, մանր աղացած ցորենի սպիտակ ալյուրի և սպիտակաձավարի, ինչպես նաև AASHIRVAAD ընկերության արտադրության ցորենի թեփով ալյուրի ներմուծումը Հայաստան: Ընդհանուր 800 կգ քաշով նշված խմբաքանակների պիտանիության ժամկետները լրանում են ս.թ. օգստոս ամսվա վերջին: Բեռի ներմուծումն արգելվել է՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, որով արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել սննդամթերք, եթե ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից քիչ կամ առավելագույնը 120 օր պիտանիության ժամկետ ունեցող ապրանքատեսակների դեպքում՝ մեկ քառորդից պակաս ժամկետ: