Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բելառուսի դեսպանը

Պաշտոնական
12844_b

Սերժ Սաևգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ ընդգրկելով և՛ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և՛ գործադիր ու օրենսդիր իշխանությունների մակարդակում փոխգործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը ջանքեր կներդնի հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ ԵԱՏՄ-ին երկու երկրների անդամակցությունը փոխշահավետ գործընկերության նոր հեռանկարներ է բացում: Զրուցակիցների համոզմամբ, Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին թույլ կտա հարստացնել հայ-բելառուսական համագործակցության օրակարգը՝ այն բարձրացնելով զարգացման նոր մակարդակի: Սարգսյանը և Բելառուսի դեսպանը համակարծիք են եղել, որ քաղաքական ակտիվ երկխոսությունը, առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցությունը համապատասխանում են երկու երկրների երկարաժամկետ շահերին, հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության ոգուն: Հանդիպմանը դեսպան Իգոր Նազարուկը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի բոլոր ուղղություններով հայ-բելառուսական գործընկերության ամրապնդման ու զարգացման համար՝ հիմնվելով պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների վրա: