Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփան Դեմիրճյանը հրաժարվել է գնալ նախագահական

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Demircyan-Stepan

ՀԱԿ պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին երեկ հրավիրել են նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու Սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր։ «Ա1+»-ի հետ զրույցում նա հաստատեց լուրը՝ հավելելով, որ մերժել է հրավերը. «Աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը զանգեց, սակայն մեր տեսակետը մենք հայտնել ենք, ես հրաժարվել եմ գնալ»։ Այս շաբաթ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունեցավ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հրաժարվել են ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»։