Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարեկան 30.000 մարդ հեռանում է Հայաստանից (տեսանյութ)

Հասարակություն
321615ad2e4c11421691bf23e9f50890

«Հայաստանից տարեկան հեռանում է մոտ 30.000 մարդ, ինչը խիստ բացասական է անդրադառնում երկրի ժողովրդագրական պատկերի վրա։ Ավելին՝ այս ցուցանիշն աճելու միտում ունի»,- նշում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։ Վերջինիս հոռետեսական կանխատեսումների հեռանկարի համաձայն՝ 2050-2058-ական թվականների վերջերին Հայաստանում բնակչության թիվը նվազելու է մինչև 1,3 միլիոն մարդ։ Սա պայմանավորված է մի շարք բացասական հանգամանքներով՝ ծնելիության մակարդակի նվազում, մահացության թվի աճ, արտագաղթ։ «25 տարի հետո հայրական-մայրական նոր սերունդն է գալու, իրենց բացարձակ թիվն ավելի փոքր է լինելու, քան հիմա է։ Ու սրա հետևանքով մենք արդեն մոտ ժամանակներս կունենանք արդեն բացարձակ ապաբնակեցում, երբ որ մահացածների թիվը կլինի ծնվածների թվից ավել։ Մահացածների թիվը շարունակական աճման միտում ունի, որը իր հերթին պայմանավորված է բնակչության ծերության մակարդակի խորացմամբ։ Մեզ մոտ գնալով մեծանում է ծեր մարդկանց տեսակարար կշիռը և գնալով փոքրանում է մանուկների ու երիտասարդների տեսակարար կշիռը»,-ասաց նա։   Մանրամասները՝ տեսանյութում