Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը Աբրահամյան Հովիկի հետ խաբել է ժողովրդին» (տեսանյութ)

Հասարակություն
akcia-baghramyan-4

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր ասուլիս են հրավիրել։ «Սերժ Սարգսյանը Աբրահամյան Հովիկի հետ խաբել է ժողովրդին»,- ասում են նրանք։ «Իրենք չեն ուզում խնդիրը լուծել։ Քաղաքացիական անհնազանդություն է սկսվելու չեղարկման պահանջով։ Մենք պատրաստ ենք դուրս գալ փողոց եւ վերսկսել փողոցային պայքարը։ Կոչ ենք անում ՓՄՁ-ներին չստորագրել ոչ մի պայմանագիր. ստորագրություններով մենք կուտենք իշխանության կուտը։ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո բխած քայլերը չի համապատասխանում հայտարարությանը»,-ասում է նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը։ Նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հավելեց. «Սերժ Սարգսյանի քայլերը խոսում են նրա մարդկային որակների մասին, նա փաստացի սուտ է խոսում»։ Խոսելով աուդիտի մասին՝ նախաձեռնության անդամները նշեցին, որ նախկինում տեղյակ չէին, թե ինչ է իրենից ներկայացնում աուդիտը եւ մինչեւ հիմա էլ չեն հասկանում. «Մենք ուզում էինք հասկանալ՝սա ֆինանսական, թե տեխնիկական աուդիտ է։ Իսկ հիմա էլ չենք սպասելու մինչեւ աուդիտի ավարտը»,- ասաց Արտուշ Չիբուխչյանը։ Այն հարցին, թե արդյոք ժողովուրդը նորից կգնա՞ իրենց հետեւից եւ կշարունակի հավատալ նախաձեռնությանը, Արտուշ Չիբուխչյանն ասաց. «Մեր հետեւից մարդիկ չեն եկել, այլ խնդրի հետեւից են եկել։ Եւ այսօր էլ նույն խնդիրն է, ու մենք պահանջելու ենք չեղարկում»։ Արդյոք չե՞ն վախենում, որ կլինեն ճնշումներ, Արթուր Քոչարյանը նշեց. «Եթե Սերժ Սարգսյանը մտածում է, որ կարող է ուժ կիրառել, մարդ սպանի, եւ եթե մարտի մեկի դեպքերի թեկուզ մի տոկոսը տեղի ունենա, ապա հակահարված կլինի, եւ նրա հետագա ղեկավարումը անհնարին կլինի»։ «Ոչ թալանին»- ը պաշտոնապես հայտարարում է նաեւ, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին, եւ հոսանքի գնի թանկացման հետ միաժամանակ կպայքարի նաեւ սահմանադրական փոփոխությունների դեմ։