Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկել ենք այստեղ՝ որպես ազատ երկիր» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gxg85MzuYKI

Եթե փողոցում հաճախ հանդիպում եք զբոսաշրջիկների, դա դեռեւս չի նշանակում, թե մեր երկիրը հրապուրիչ է դարձել զբոսաշրջիկների համար։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում մեր երկիր ժամանած օտարերկրացիների թիվը պակասել է՝ նախորդ տարիների համեմատ։ «Սա պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների նվազմամբ, քանի որ ռուսական ռուբլին արժեզրկվել էր»,- ասում է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Զբոսաշրջության վարչությունը հաշվարկել է նաև երկրորդ եռամսյակի տվյալները։ Դրանք ավելի հուսադրող են. այցելել է ավելի քան 256.000 զբոսաշրջիկ։ Ինչպիսի՞ն է մեր երկիրը հենց զբոսաշրջիկների գնահատմամբ։ «Որպես ազատ երկիր, որ Իրանում ազատություն չկա, եկել ենք ստեղ»,-ասում է նրանցից մեկը։ «Եթե օտարը պիտի գա էստեղ, 50.000 դոլարեն պակաս ունի, չի կրնար ապրիլ»,-նշում է մեկ ուրիշը։   Մանրամասները՝ տեսանյութում