Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուսաբանական այգում հերքել են, թե հրդեհ է եղել, ՏԿԱԻՆ-ը հաստատում է

Հասարակություն

Օգոստոսի 27-28-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի անվան հիմնական դպրոցի մոտակայքում այրվել է 1000 քմ, Արտաշիսյան փողոցում գտնվող բժշկական կենտրոնի տարածքում` 300 քմ, Վրացական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում` 500 քմ, Բուսաբանական այգում` 1000 քմ, Այգեստան 11-րդ փողոցի թիվ 89 շենքի մոտակայքում` 200 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում` 300 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ-ը; Երեկ, սակայն, մեր թղթակիցը եղել է Բուսաբանական այգում, որտեղ հերքել են, թե հրդեհ է բռնկվել: