Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարապետ Ռուբինյանը հեռացավ ՀՀՇ-ից

Քաղաքականություն
b23e662cc373d885a86f244df2a06aca

ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը լքել է ՀՀՇ-ն: Այս մասին նա հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում, որում ասվում է. Կրկին մամուլի հրապարակումներից տեղեկացա, որ ՀՀՇ ղեկավարները նորից հանդիպման են գնացել սպանությունների, բռնությունների ու զանգվածային քաղաքական հալածանքների միջոցով երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հետ եւ, ի թիվս այլ կուսակիցների, նաև իմ անունից նրա հետ քննարկել են "սահմանադրական բարեփոխումների" խնդիրը: Կրկին ու ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀՇ համագումարը, խորհուրդը կամ վարչությունը իրենց որոշումներով չեն լիազորել Բաղրամյան 26 այցելածներին ներկայացնելու կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, այն պարզ պատճառով, որ չեն քննարկել նման հարց: ՀՀՇ ղեկավարների նման գործելավոճը կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը եւ խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էինք հիմնադիրներով, երբ ընդվզեցինք Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած այս կուսակցությունը մեկ անձի քմահաճույքով լուծարելու դեմ եւ վերաբացեցինք այն: Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիաթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության ու բողոքի` ընդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելավոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու Հայոց համազգային շարժում կուսակցությանը իմ անդամակցությունը դադարեցնելու մասին:

Կարապետ Ռուբինյան 28.08.2015թ.