Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիական նախաձեռնություններն աշունը պատրաստվում են թեժացնել (տեսանյութ)

Հասարակություն
eriffft

Նոր ուսումնական տարին սկսել Ազատության  հրապարակից։ Մի խումբ երիտասարդներ Ֆեյսբուքով ուսանողներին կոչ են արել ընդվզել հանուն քաղաքացիական գիտակցության ձեւավորման։ Առաջարկ անողներից մեկը Հովհաննես Ղազարյանն է, որը  2013թ  Նախագահի ընտրություններից հետո  կազմակերպված  դասադուլներին մասնակցելու պատճառով  դարձել է նախկին ուսանող. «Պետք է ստեղծենք անկախ ուսխորհուրդներ։ Ուսանողները ինքնակազմակերպվեն եւ ասեն, որ ոչ մեկ չի կարող մեզ այս կողմ կամ այն կողմ տանել, կամ կաշառակեր դասախոս է լինում, ուսանողներն իրենց մեջ գիտեն այդ մասին, ես ուզում եմ, որ իրենք հավաքվեն»։   Ֆեյսբուքյան միջոցառմանը հավանություն տվածների թվով դժվար է կանխատեսել, թե քանի հոգի կմասնակցի ակցիային։  Հովհաննես Ղազարյանը, սակայն, վստահ է, ակցիան կկայանա, թեկուզ քիչ թվով ուսանողների մասնակցության դեպքում։  Նախաձեռնությանը միանալու համար կա  պարտադիր պայման. «Բոլոր քաղաքացիները, ովքեր կմոռանան իրենց կուսակցությունները, իրենց շարժումները կարող են գալ»։ Սեպտեմբերի 1-ին Սիրահարների այգում թեժ քննարկում է խոստանում Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող  «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը  կհայտարարի  հետագաքայլերիևգործողություննե րիմասին .«Բոլորի քայլերն այսօրվա դրությամբ տանում են նրան, որ հոսանքը պիտի թանկանա։ Իսկ մենք համոզվել ենք, որ ցանկացած պայքար փողոցում պետք է լինի»,-ասում է Մաքսիմ Սարգսյանը։   Փոքր եւ միջին բիզնեսի համար հոսանքի գնի թանկացումն արդեն նախաձեռնությանը դրդում է դիմել որոշակի քայլերի, քանի որ պարզ է դառնում, որ ՀԷՑ-ում աուդիտից հետո հայտարարվելու է էլեկտրաէներգիայի թանկացման մասին. «Եթե հայտարարվեց աուդիտ, այդ որոշումը թանկացման կասկածի տեղիք է տալիս։ Դա չի կարող կասկածելի լինել մի մասի համար, իսկ մյուս մասի համար հիմնավորում»։   Աշունը պատրաստվում է նաեւ թեժացնել«Չենք ընդունում սահմանադրական փոփոխությունները» ֆեյբուքյան  խումբը։ Սեպտեմբերի 4-ին նրանք պատրաստվում են ակցիա անել  Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ՝  սահմանադրական փոփոխությունների դեմ. «Ներկայացված նախագիծը մեր ուզածը չի։ Չենք համարում, որ դա համապատասխանում է ժողովրդավարությանը»,-ասում է Նարեկ Այվազյանը։   Նարեկ Այվազյանը  Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ է, որի առաջնորդներն այսօր  հանդիպել են  Սերժ Սարգսյանի հետ։ Նարեկ Այվազյանն ասում, թե իր կուսակիցները հանդիպել են՝ ասելու, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին։ Սահմանադրական փոփոխությունների դեմ արշավ է  սկսում  նաեւ  «Չեք անցկացնի» շարժումը։ Վերջինս առաջիկայում կկազմակերպի երթեր մարզերում եւ Երեւանում, սակայն, ինչպես պարզ է դառնում նրանց հայտարարությունից, առայժմ ունեն  մարդկային, տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսների պակաս։