Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո. «Հո հարս ուզելու չէի՞նք գնացել». aravot.am

Քաղաքականություն
hhsh1

Քիչ առաջ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների շուրջ կոնսուլտացիաների շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀՇ-ի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի եւ Դավիթ Առաքելյանի հետ: Պարոն Արզումանյանը մեզ հետ զրույցում հարցին՝ ի՞նչ տպավորություն ստացաք հանդիպումից՝ կատակեց. «Ի՞նչ տպավորություն պիտի ստանայինք, հո հարս ուզելու չէի՞նք գնացել, որ տպավորություն ստանայինք»: Նա ասաց. «Մենք մեր առաջարկները ներկայացրեցինք, կընդունեն՝ կընդունեն, չէ՝ Աստված իրենց հետ»: Մեր հարցին՝ պատրաստակամություն կա՞ր Սերժ Սարգսյանի կողմից ընդունելու այդ առաջարկները՝ նա պատասխանեց. «Մի շարք առաջարկներ, որ մենք ներկայացրել էինք նախորդ հանդիպմանը, արդեն հաշվի են առնվել: Հիմա գործընթացը շարունակվելու է: Կմտնի Ազգային ժողով, այնտեղ էլ քննարկումները կշարունակվեն: Մեզ համար կարեւորն այն է, որ ֆիքսեն, որ երաշխավորվում է ինքնաբուխ հավաքների իրավունքը: Կքննարկենք, ձեւակերպումներ կգտնենք»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ