Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թմրանյութ՝ կոշիկների միջից

Հասարակություն
c214fd8fa912194310a1f939a3e2c0f4

Օգոստոսի 26-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների զգոնության շնորհիվ կալանավոր Կ. Ս.-ի անձնական զննությամբ վերջինիս կոշիկների միջից հայտնաբերվել է կանաչավուն բուսական զանգվածով երկու պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուրը՝ 17,3 գրամ քաշով: Բուսական զանգվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:     ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին