Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» մերժեց Սերժ Սարգսյանի հրավերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b3df892afa3e167b27bb43ad9af3f2ff

Քիչ առաջ ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը։ Որոշում է կայացվել, որ «Ժառանգությունը» մերժելու է Սերժ Սարգսյանի հրավերը՝ հանդիպել ու քննարկել Սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցեր։ «Ես քիչ անց կզանգահարեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարին եւ տեղյակ կպահեմ մեր որոշման մասին»,- ասաց «Ժառանգության»« անդամ Արմեն Մարտիրոսյանը։ «Ա1+»-ի հարցին, թե ինչու նման որոշում կայացվեց, պրն Մարտիրոսյանը պատասխանեց, որ Սահմանադրության այս տարբերակն իրենց համար ընդունելի չէ։ Չնայած կողմ են փոփոխությանը, սակայն այս տարբերակում կան կետեր, որոնք անընդունելի են, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության, վերպետական մարմինների միանալու դրույթների հետ կապված, ինչպես նաեւ խորհրդարանական ընտությունների երկրորդ փուլի անցկացումը։ Մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանի այլ ուժերի կողմից ընդունված որոշումը Սերժ Սարսգյանի հետ հանդիպման մասին, ասաց, որ դա իրենց որոշելիքն է, ժամանակը ցույց կտա, որ ընդդիմությունը ճիշտ էր։ Արմեն Մարտիրոսյանը հավանական համարեց, որ այլ ուժերի հետ իրենք կգնան «Ոչ»-ի քարոզարշավին։