Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը դառնալու ԱԺ նախագահ. մանրամասներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
425fe948411c236608ce381e7aa6d61d

Ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Զուրաբյանը գիտի այն մեխանիզմը, որով Սերժ Սարգսյանը պատրաստվում է Նոր Սահմանադրության հանրաքվեից հետո կրկին դառնալ իշխանության առաջին դեմքը. «Ինքը կշարունակի իր պաշտոնավարումը համաձայն Սահմանադրության անցումային դրույթների որպես նախագահ։ Եվս մեկ ու կես տարի ինքը կլինի նախագահ մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը։ Այ դրանից հետո նա կմտնի պառլամենտ եւ կդառնա ԱԺ նախագահ»։ Սակայն ինչպե՞ս է նա դառնալու Ազգային Ժողովի նախագահ, եթե պատգամավոր չէ։ Պարոն Զուրաբյանը տեղեկություններ ունի հենց նոր Սահմանադրությունը նախագծած իրավաբաններից ու փորձագետներից. «Ոչ թե Սահմանադրությամբ, այլ Ընտրական օրենսգրքով փոփոխություն են անելու ոչ թե ինչ-որ մեկը մանդատը դնում է եւ մանդատը հասնում է հաջորդական մյուսին, այլ ցուցակի հենց սկզբից նորից կարող են այդ մանդատը վերցնել նրանք, ով ժամանակին հրաժարվել է դրանից»։ Սպասվում է, որ հենց Սերժ Սարգսյանն է գլխավորելու 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններում Հանրապետականի նախընտրական ցուցակը։ Խորհրդարան անցնելուց հետո ինքը հրաժարվում է մտնել խորհրդարան պահպանելով նախագահի պաշտոնը. «2018 թվականին ինչ-որ մեկը մանդատը դնելու է, եւ այդ ժամանակ Սերժ Սարգսյանի առաջ արդեն նոր Ընտրական օրենսգրքով հարց է ծագելու՝ արդյո՞ք նա վերցնում է մանդատը, թե ոչ։ Բնական է, որ Սերժ Սարգսյանն ամբողջ ազգին կհայտարարի, որ ինքը չի կարող պատասխանատվությունից խուսափել»։ Ազգային Ժողով մտնելուց հետո բնականաբար տեղի կունենա խորհրդարանի նախագահի հրաժարական, որից հետո Սերժ Սարգսյանը կղեկավարի խորհրդարանը. «Սա այն պլանն է, որը մշակվել է Սերժ Սարգսյանի կողմից եւ դա թաքցնում են ժողովրդից»։ Ազգային Ժողովի նախագահն, ըստ Լեւոն Զուրաբյանի, նոր Սահմանադրության նախագծով հանրապետության առաջին դեմքն է, որովհետեւ նա է առաջադրելու վարչապետին. «Հայաստանի Սահմանադրության ներկայացրած նախագծում կա նախագահի պաշտոն, բայց չգիտես ինչու վարչապետի առաջադրման այդ հզոր լիազորությունը, որը ցույց է տալիս, թե ով է ամենաառանցքային ֆիգուրը լինելու հայաստանյան քաղաքականության մեջ, ըստ էության պատկանում է ԱԺ նախագահին։ Նման բան եվրոպական պրակտիկայում չկա»։ Ի դեպ, ՀԱԿ-ը չի պատրաստվում խորհրդարանում բովանդակային քննարկման մեջ մտնել նախագծի շուրջ, սակայն մանրամասն հիմնավորելու է, թե ինչ ծուղակներ կան դրա մեջ. «Մենք օգտագործում ենք մեր քննարկումներում ներկայացված նոր Սահմանադրության նախագծի այն դրույթները, որոնք հաստատում են մեր մեղադրանքը կամ պնդումը, որ ամբողջ այս սահմանադրական ռեֆորմը ձեռնարկվել է միայն մեկ նպատակով, որ Սերժ Սարգսյանը կարողանա շրջանցել իր երրորդ նախագահական պաշտոնավարման սահմանադրական արգելքը։ Մենք դա պիտի ապացուցենք»։