Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեղուտի գյուղապետի որդին բերման է ենթարկվել աղմկահարույց գործով (տեսանյութ)

Հասարակություն
tex

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օգոստոսի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, մայրաքաղաքում հայտնաբերել ու բերման են ենթարկել 1979 թվականին ծնված, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից նա հետախուզվում էր դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 29-ից` քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածների հատկանիշներով. 104-րդի երկրորդ մասի վեցերորդ կետ (շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն), 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 258-րդ (խուլիգանություն): Արագած Թամրազյանը կալանավորված է, քննությունը վարում է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը: Հիշեցնենք՝ 2013-ի դեկտեմբերին Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբորորդի Նավասարդ Աբգարյանի եւ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդիների միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով Նավասարդը եւ գյուղապետի որդիներից մեկը՝ Արտավազդը, զոհվել էին: