Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք չէ ստիպել գրել աջ ձեռքով (տեսանյութ)

Հասարակություն
gr

Երբ երեխան գրիչը վերցնում է ձախ ձեռքով, շատ ծնողներ անհանգստանում են։ Արժե՞ արդյոք ստիպել, որ նրանք գրեն աջ ձեռքով։ Հոգեբանն ընդգծում է, որ երեխաների ձախլիկությունը ծնողները պետք է ընկալեն որպես առանձնահատկություն, ոչ թե՝ թերություն. «Երեխաները, որոնք ձախլիկ են, գեղարվեստական տիպին են պատկանում։ Նրանք կարողանում են ընկալել աշխարհն ամբողջությամբ։ Շատ հաճախ նման երեխաները դառնում են նկարիչներ, արվեստի ներկայացուցիչներ»։ 34-ամյա Հարությունի ձախլիկությունը վաղ մանկությունից է դրսևորվել։ Երբ դպրոցական է դարձել, ծնողներն ու ուսուցիչները պնդել են, որ գրի աջ ձեռքով։ Նրա համար դա դժվարություն է ստեղծել։ Մինչև հիմա ոչ այնքան լավ ձեռագրի համար մեղադրում է աջ ձեռքով գրելուն։   Մանրամասները՝ տեսանյութում