Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսագիտականի ֆուտզալի թիմը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը

Սպորտ
futzal

2014-2015թթ. ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի (ՀՊՏՀ) թիմն այսօր մեկնում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինեւ` մասնակցելու 2015-2016թթ. ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլին, որը կայանալու է օգոստոսի 26-29-ը: ՀՊՏՀ թիմն ընդգրկվել է G խմբում, որտեղ մեր տղաների հետ կմրցեն Մոլդովայի բարձրագույն խմբի չեմպիոն «Պրոգրես» եւ Բելգիայի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Հալե-Գույկ» թիմերը: Մեր պատվիրակության կազմում են 13 մարզիկներ, գլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանը, պատվիրակության ղեկավար, բուհի պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանը, ինչպես նաեւ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը, ով տեղեկացրեց, որ մեր տղաները լավ մարզավիճակում են: Նա նշեց, որ ՀՊՏՀ ֆուտզալի թիմը վերջերս է վերադարձել եվրոպական համալսարանական ֆուտզալի առաջնությունից, որտեղ բավականին լավ արդյունքներ է գրանցել: 7 խաղից 4-ում հաղթել է, ունեցել է 2 ոչ-ոքի եւ միայն առաջնության չեմպիոնից է կրել պարտություն: Այնպես որ, Մոլդովայի մրցելույթներից կան ակնկալիքներ: Հովհաննես Գաբրիելյանը նշեց նաեւ, որ հայ ֆուտզալիստները պատշաճ պատրաստվել են առաջնությանը: