Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

77-ամյա վարպետը նորոգում է ցանկացած գործիք (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
papik2

«Ցանկացած գործ բերեն, չի կարող պատահել այստեղից առանց պատրաստել տանեն»,-ասում էերաժշտական գործիքների վարպետ Ժորա Խաչատրյանը։Արվեստանոցը 53 տարի է գոյություն ունի, բայց նոր է զգում տարածքի փոքր լինելը. «Հիմա որ մեծացել եմ, որ կողմը շարժվում եմ,մի կողմին հարվածում եմ, էն ժամանակ, որ ջահել էի,անցնում էի, իսկ հիմա չեմ կարողանում, տարիքն իրենն ասում է»։ Հիմա  վարպետը միայն նորոգում է, մինչդեռ ն նախկինում  երաժշտական գործիքներ էր պատրաստում, մասնավորապես՝քանոն. «Քանոնի պահանջ կար, բայց քանոն չկար։ Ես էլ ասեցի՝ սպասի նախաձեռնեմ»։ Ժորա Խաչատրյանը գիտի քանոնի ելեւէջները։ Դասավանդել է եւ այսօր  հպարտանում է իր աշակերտներով. «Հիմա որ ցանկացած դասատուի ասես 70 երեխա, նա չի պատկերացնի, այդքանի հետ աշխատել չի լինի»։ 77-ամյա Ժորա Խաչատրյանն ասում է՝ այլեւս  չի էլ կարողանում նախկինի նման նվագել։ Մատները դողում են, իրեն  չեն ենթարկվում. «Հիմա մինչեւ մի հատ քանոն եմ լարում՝ կես ժամ է տեւում, էն ժամանակ 10 քանոնը մաքսիմում 15 րոպեում լարում էի»։ Քանոնով հետաքրքրվողները քիչ են։ Պատճառներից մեկն էլ թանկ լինելն է. «Արքա գործիք է,արքա։ Հնչողականությունը շատ լավն է, բայց մարդիկ պայմաններ չունեն»։ Ժորա Խաչատրյանի տան մի անկյունն էլ թանգարան է հիշեցնում։ Ու հենց տանն էլ վարպետը ձեռքն է վերցնում երաժշտական գործիքը եւ նվագում։Ինչ կապ ունի, որ մատները դողում են։