Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ երեխաներին սովորեցրել են կրկօրինակել չեխ նկարչին (տեսանյութ)

Մշակույթ
cucah44andes

Մուղդուսյան արվեստի կենտրոնի պատերին չեխ գեղանկարիչ Իրժի Նոսեկի նկարների հայկական պատճեններն էին այսօր։ Դրանցից մի քանիսը 11-ամյա Արմենն է արել, որը մասնակցել է կենտրոնում 6 ամիս առաջ մեկնարկած դասերին՝ նվիրված նկարչի կենսագրությանն ու աշխատանքներին։ «Իր նկարները շատ գեղեցիկ էին։ Շատ բարդ էր նկարելն ու այն էր հետաքրքիր, որ ինքը չեխ լինելով՝ նկարել է հայերի ցեղասպանության թեմայով»,-ասում է նա։ Իրժի Նոսեկն այն եվրոպացի արվեստագետներից է, ով իր գործերում անդրադարձել է Հայաստանին, Հայոց ցեղասպանությանը։ Նրա 50 անհատական ցուցահանդեսների մեծ մասը նվիրվել են մեր երկրին։ Մանրամասները՝ տեսանյութում