ՀՀԿ նիստից հետո՝ Ռուբեն Հայրապետյանի, Սահմանադրական փոփոխությունների մասին (տեսանյութ)
«Հանրապետական կուսակցության դիրքորոշումը ցանկացած բռնության նկատմամբ չի փոխվել։ Մենք մշտապես դատապարտել են և չենք ողջունել որևէ բռնություն ։ Ես առայժմ ձեռնպահ կմնամ որևէ գնահատականներ տալ այդ միջադեպերի հետ կապված, որովհետև մենք առայժմ խոսում ենք ենթադրությունների դաշտից, առայժմ մենք չունենք վերջնական ինֆորմացիա և ձեզ էլ կհորդորեի, որպեսզի ենթադրություններ կամ չստուգված ինֆորմացիաներ չհրապարակեք»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Հայաստանի ֆուտբոլի ֆերդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից «Էյր Արմենիա»ավիաընկերության Արսեն Ավետիսյանի և ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության նախագահ Վահան Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու մասին։ Վերջինս անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումնեին, նշելով, որ այդ հարցը ևս քննարկվել է նիստի ընթացքում։ Այս կապակցությամբ Շարմազանովը նշեց, որ հավանաբար օգոստոս- սեպտեմբեր ամիսներին կսկսվեն խորհրդակցությունները քաղաքական բոլոր ուժերի հետ։ Խոսելով Մարզահամերգային համալիրի հետագա շահագործման մասին ՀՀԿ խոսնակը վստահեցրեց միայն, որ այնտեղ խաղատներ չեն լինելու, իսկ ներդրումային ծրագիրը շահավետ կլինի կառույցի համար։ Իսկ թե ով է զբաղեցնելու Արդարադատության նախարարի թափուր աշտոնը, Շարմազանովի տեղեկացմամբ՝ դեռևս հայտնի չէ։ «Արդարադատության նախարարի նշանակման հարց չի քննարկվել, կադրային հարցեր, առհասարակ, այսօր չենք քննարկել»,-ասաց նա։ Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։