Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պեղումներ Աղիտուի ամրոց- բնակավայրում

Մարզեր Հասարակություն
Picturrre-004

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզանա Փահլաջյանը խնամքով ու պատասխանատվությում է կատարում աշխատանքը։ Աղիտուի ամրոց-բնակավայրը շատ հետքարքիր հուշարձան է, ասում է։ Ռուզանան ներգարավված է անտիկ դարաշրջանի այն է՝ մ․թ․ա․ առաջին հազարմայակի կեսից մինչեւ մ․թ․ առաջին հազարամյակն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրման աշխատանքում։ Այստեղ արդեն իսկ ուրվագծվում են հենց այդ ժամանակաշրջանը։ <<Պատը, որն արդեն բացվել է թվագրվում է հենց անտիկ դարաշրջանին: Արդեն իսկ ունենք  գտածոներ՝ նրբախեցի, փայլեցրած ափսեի, ապակու բեկորներ, ուլունքներ եւ այլն: Հույս ունենք, որ այստեղ հետագայում կբացենք նաեւ անտիկ բնակավայրը>>,- ասում է Ռուզան Փահլանջյանը: Աղիտուի ամրոց-բնակավայրում պեղումները սկսվել են անցած տարվանից։ Այս տարի աշխատանքները իրականացնում են Ազգային ակադեմիայի հնագիտության ինստիտուտի եւ Նյու-Յորքի համալսարանի հնագետներից կազմված աշրավախումբը։ Շերտերի խորությունը զարմացրել են արշավախմբի ղեկավար, Ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ  Մկրտիչ Զարդարյանին։ <<Մենք ունենք ավելի քան 5 մետր խորություն, ինչը վկայում է այս ամրոցում կյանքի երկարատեւության մասին>>,- նշում է Մկրտիչ Զարդարյանը: Ըստ արշավախմբի ղեկավարի այս տարի դաշտային աշխատանքի ընթացքում ուսումնասիրել են վաղ միջնադարյան շերտերը եւ այժմ ամբողջ պեղավայրի տարածքով բացում են անտիկ շերտը, որի խորքային ուսումնասիրությունը ամենայն հավանակաությանբ կիրականացվի հաջորդ տարի։ Մկրտիչ Զարդարյանի խոսքով հայտնաբերված են մեծաքանակ կենդանիների ոսկորներ, կենցաղային եւ տնտեսկան խեցիների մնացորդներ։ <<Բոլոր բացված շերտերում՝ վաղ միջնադարյան եւ ուշ անտիկ դարաշրջանների, եկել ենք մի եզրահանգման ըստ էության այս  տարածքի նշանակությունը չի փոխվել։ Ընդգծված տնտեսական նշանակություն ունեցող կառույցներ են եղել այստեղ եւ դրանով է բացատրվում կենդանական ոսկորների, խոհանոցային խեցեղենի նման առատությունը։ Խոհանոցային, տնտեսական խեցեղենը, այստեղ կազմում է գտածոների բացարձակ մեծամասնությունը: Հայտնաբերել ենք նաեւ հաց թխելու շաջերի մեծ  քանակություն>>,- ասում է արշավախմբի ղեկավարը: Պեղավայրի շերտերի խորությունը վկայում է ամրոցի կարեւոր նշանակության մասին։ Կատարած ուսումնասիրություները հիմք են տալիս եզրակացնելու, որ երկար ժամանակ Աղիտուիի բնակչությունը կենտրոնացած է եղել հենց այս բլրի վրա։ <<Մենք արդեն ակնհայտորեն կապակցում ենք Աղիտուի հանրահայտ հուշարձան կոթողը այս բնակավայրի հետ: Կոթող կառուցողները, կոթողի իմասը ընկալողները բնակվել են հենց այստեղ>>,- նշում է Մկրտիչ Զարդարյանը: Աղիտուի ամրոց-բնակավայրն ունեի շատ լավ պաշտպանական համակարգ, նշում է Մկրտիչ Զարդարյանը եւ հավելում, որ այստեղ պեղումները կշարունակվեն նաեւ հաջորդ տարի։   Արմեն Հովակիմյան, Սիսիան Picture 010 Picture 011 sqsqPicture 007 sqsqPicture 009