Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ փեսան է գնել Մարզահամերգային համալիրը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
anahit-bakhshyan

Մարզահամերգային համալիրի վաճառքը կառավարության հերթական խայտառակ վաճառքն է։ Կարծում է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը. «Առաջին մտահոգությունը, որ մարզահամերգային համալիրը վաճառվեց 30 մլն դոլարով, իսկ նախորդ աճուրդի ժամանակ 60 մլն էր։ Որտեղ ասես գումար տրվում է կառավարության կողմից, ինչի համար ասես փող տրվում է, օրինակ՝ կառավարության շենքը հերթական անգամ վերանորոգելու համար, իսկ մարզահամերգային համալիրը իրենց համար բեռ էր։ Վիզ դրած ուզում են ազատվել այն կառույցից, որը պատմամշակութային վայր է»։ Անահիտ Բախշյանը զարմացած է, թե ինչու Մշակույթի նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում եւ ինչ հիմնավորումով է  իր համաձայնությունը տվել։« Ինչպես են անծանոթ մարդու վաճառել եւ ով է այդ մարդը, ում փեսան է, գուցե շուտով պարզվի, որ ինչ-որ մեկի փեսան է այդ անծանոթ մարդը: Հյուրանոց, ժամանցային վայրեր, եւ վերջում էլ կազինո։ Ամբողջ ներդրման ծրագիրը հարյուր միլիոն է նախատեսում։ ԱԺ–ն խաղատների մասին օրենք ընդունեց, որտեղ գրված է, որ Երեւանում կարող է լինել խաղատուն այն դեպքում, երբ հարյուր միլիոն ներդրում կա այդ կազինոյի վրա։ Հետեւաբար օրենքով չթույլատրված է։ Սա հո Լաս Վեգասը չի՞։ Հաստատ այս գործարքի տակ ինչ–որ մեծ շահ կա, որը որոշակի մարդկանց գրպան է տանելու որոշ մարդկանց գրպաններ։ Եւ հակակոռուպցիոն ծրագրի ղեկավար Հովիկ Աբրահամյանը այդ ոսկետար խողովակից հաստատ կօգտվի։ Գրված է, որ չորս տարվա ընթացքում մեկ միլիոն այցելու են ապահովվելու, իսկ եթե չորս տարվա ընթացքում մեկ միլիոն այցելու չապահովվե՞ն, ապա ի՞նչ քայլեր պետք է անի կառավարությունը»,–ասում է Անահիտ Բախշյանը, ասելով, որ իրենք շատ են ամաչելու այդ որոշման համար. «Որոշման մեջ ասվում է, որ մենք կապ ենք հաստատելու միջազգային երաժշտական ընկերությունների հետ, գերաստղերի հետ։ Իսկ որտեղ են երաշխիքները, որ այդ գերաստղերը գալու են։ Պատմամշակութային վայրը վաճառելու համար օգտագործել են այս մարդկանց անունները։ Եթե ես նրանց փոխարեն լինեի, դատի կտայի իրենց անունները գրելու համար»,–ասաց Անահիտ Բախշյանը։