Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբողջությամբ նոր ատամնաշար՝ մեկ օրվա ընթացքում

Հասարակություն
bzhishk

Բաթումում կայացավ ստոմատոլոգների 11-րդ միջազգային կոնգրեսը: Կոնգրեսին մասնակցում էին բազմաթիվ ստոմատոլոգներ Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Իտալիայից  և այլ երկրներից: Հայաստանից ժամանած իմպլանտոլոգների թիմը կատարել է ոսկրային խորը վնասվածքի դեֆեկտի վերականգնում, ինչպես նաև իմպլանտների միջոցով անատամ ծնոտի ամբողջական ատամնաշարի վերականգնում մեկ այցի ընթացքում (Bredent Medical,  Fast & Fixed): Ոսկրային դեֆեկտի վերականգնման վիրահատության միջոցով վերականգնվել են խորը ոսկրային վնասվածք ունեցող ծնոտի կոսմետիկ և ֆունկցիոնալ հատկությունները` ոսկորի փոխարինող նյութի տեղադրման և տիտանի շերտով այն ծածկելու եղանակով։ Գերմանական Բրեդենտ Մեդիքլ ընկերության Fast & Fixed վիրահատական կոնցեպտի արդյունքում լրիվ անատամ ծնոտով անձը հնարավորություն ունեցավ վերականգնել իր ատամների ծամողական և էսթետիկ հատկությունները մեկ օրվա ընթացքում։ Վիրահատությունը տևել է շուրջ չորս ժամ, որից հետո իմպլանտների վրա տեղադրված ատամնաշարով այցելուն կարողացել է նույն օրը վիրահատությունից հետո սնվել` օգտագործելով իր նոր և ամբողջովին ֆունկցիոնալ ատամնաշարը։ Վիրահատությունների ընթացքում բժիշկ Դավիթն օգտագործել է «PRF» աճի գործոններով  հարստացված շիճուկ: Տվյալ տեխնոլոգիայի հիմքում ընկած է արյան սպիտակուցներից պատրաստված դեղամիջոց, սպիտակուցները ստացվում են այցելուի արյունից, դրանք ունեն կենսաբանական ակտիվություն, այդ թվում՝ աճի գործոններ, որոնք խթանում և արագացնում են հյուսվածքի ռեգեներացիան: Կոնգրեսի ընթացքում իրականացվել են շնորհանդեսներ, կլինիկական տարբեր դեպքերի քննարկումներ, տարբեր խորհրդատվություններ, այդ թվում տեխնիկական մասով` իմպլանտների վրա երկարաժամկետ ժամանակավոր անշարժ կոնստրուկցիայի պատրաստում: inp Գերմանական Bredent medical ընկերությունը հովանավորել և տրամադրել է բարձրակարգ գերմանական նյութեր Հայաստանից ժամանած մասնագետների խմբին բժշկական և տեխնիկական  աշխատանքներ կատարելու համար : Կազմակերպչական մասը ապահովել է Անահիտ Չիլինգարյանը: Վիրաբուժական մասը կատարել է  Դավիթ Գալստյանը: Տեխնիկական մասը իրականացրել է Վոլոդյա Վարդևանյանը: Կոնգրեսի ընթացքում ելույթ են ունեցել մի շարք մասնագետներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալ զեկույցները՝

  1. Բիոմիմետիկ պարոդոնտոլոգիա
Ռոբերտո Ռոսսի, պրոֆեսոր, DDS, MScD, Հռոմի Սապիենցա համալսարան (Իտալիա)
  1. Պրոթեզավորում դենտալ իմպլանտների վրա. բարդությունների բիոմեխանիկան կոնստրուկցիաները ցեմենտելիս կամ պտուտակներով ամրացնելու պարագայում
Ռոման Լեվանդովսկի (ՈՒկրաինա)
  1. Իմպլանտոլոգիայում էսթետիկ արդյունքների հնարավորությունների ընդլայնում` օգտագործելով շարակցական հյուսվածքի փոխպատվաստում
Մալկան Ախմադովա (Ռուսաստան)
  1. Նոր տրենդներ վերականգնողական ստոմատոլոգիայի մեջ
Վիկտոր Դաուբ (Գերմանիա)