Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարգին հայ պապիկներ»-ի նոր շարժումը միացել է «Ոտքի Հայաստան»-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
votqi

«Ոտքի Հայաստան» շարժումն ավելացնում է  իր պահանջները։ Էլեկտրաէներգիայի թանկացումը  կասեցնելուց  զատ եւս 14 պահանջ է հրապարակել՝անհարժեշտ համարելով իշխանափոխությունը։ Շուրջ երկու շաբաթ  է Հանրապետության հրապարակն է համախմբում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողներին։  Շարժման համակարգող Անդրիաս Ղուկասյանը հրապարակը համարում է այն վայրը, ուր քաղաքացիների պահանջն ավելի ազդեցիկ է։ Այսօր  հրավիրված  հավաքի մասնակիցների թիվը, սակայն, մեծ չէր։  Բայց շարժումը կշարունակվի։   Ակտիվիստներն ակնկալում են նաև ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունն ու նրանց ժամանակավոր կառավարություն ձևավորելու կոչ անում։ «Ոտքի Հայաստանը» մտադիր է օգոստոսի 21-ին եւս  հանրահավաք անցկացնել՝  հիշեցնելով  երեք  հիմնական  պահանջները. պատասխանատվության ենթարկել էներգետիկ համակարգը ճգնաժամի հասցրած անձանց, ազգայնացնել ՀԷՑ-ն ու պաշտոնանկ անել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին։ Ի դեպ այսօրվա հավաքին ներկա էր նաեւ նոր կազմակերպված շարժում. «Կարգին հայ պապիկներ»։