Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ որդին բիզնես չունի». վարչապետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
untitled14

Հայաստանում շինարարության ծավալը 2014 թվականին նվազել է 4,3%–ով։ Այս տարվա վեց ամիսներին այն ընդամենը 0.6 տոկոս աճ է արձանագրել։ Այսօր Կառավարության ընդունելությունների տանը Շինարարի օրվա առթիվ անցկացվող միջոցառման ժամանակ վարչապետը վստահեցնում էր, թե կառավարությունը ջանքեր է գործադրում՝ շինարարության ոլորտը զարգացնելու ուղղությամբ։ Նա թվարկեց «Հին Երևան» և «Ֆիրդուսի» թաղամասի ներդրումային նախագծերը։ «Հին Երևան» նախագծով ներդրումներ է անում գործարար Վարդան Սերմաքեշը, ով վարչապետի որդու՝ Արգամ Աբրահամյանի գործընկերն է եղել։ «Իմ որդին բիզնես չունի։ 5 տարի է չի գործում այդ ընկերությունը։ Եվ դուք պետք է ուրախ լինեք,  որպես Հայաստանի քաղաքացի, որ ես իմ անձնական կապերը ներ եմ դնում և մարդկանց հրավիրում եմ, որ Հայաստանում ներդնում անեն»,-ասաց պարոն Աբրահամյանը։ Մանրամասները՝ տեսանյութում