Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերի վերջը՝ հանրաքվեի «ռեալիստական ժամկետ». Ազատություն

Քաղաքականություն
3D51B744-38E9-418B-9F2D-18AC559EDF4B_w268_r1_cx0_cy11_cw61

Այս տարվա նոյեմբերի վերջը իրատեսական ժամկետ է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման համար: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: «Մենք ամբողջությամբ նախագիծը կուղարկենք Վենետիկի հանձնաժողովին, այսինքն՝ իրենց կարծիքը կընդգրկի ոչ միայն 1-7-րդ գլուխները և 10-րդ գլուխը՝ Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ, այլ նաև Դատախազության վերաբերյալ գլուխը, տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող գլուխը, Կենտրոնական բանկ, Վերահսկիչ պալատ, ՀՌԱՀ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և 15-րդ գլուխը նվիրված է հանրաքվեին ու Սահմանադրության փոփոխությունների ընթացակարգին», - ասաց Պողոսյանը՝ շարունակելով․ - «Այս բոլոր գլուխների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը մենք ակնկալում ենք, որ իր կարծիքը կարտահայտի, և վերջնական եզրակացությունը արդեն կլինի հոկտեմբեր ամսին, երբ Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստը կլինի»: «Այսինքն, գրեթե նույն ժամանակ արդեն խորհրդարանո՞ւմ կլինի փաստաթուղթը», - այս հարցին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչը արձագանքեց․ - «Մեր մասնագիտական հանձնաժողովի խնդիրն է պատրաստել նախագիծը, ներկայացնել հանրապետության նախագահին, բնականաբար՝ հանրային քննարկումներ ծավալել նախագծի շուրջ, որևէ ժամանակացույց ես հիմա չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսին կլինի, երբ կներկայացվի այդ նախագիծը Ազգային ժողով: Հրապարակման նպատակը առաջին հերթին հանրային քննարկումներն են և հանրային կարծիքը նախագծի վերաբերյալ»: Մանրամասներն՝ այստեղ