Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը հանդիպել է Բելառուսի դեսպանին

Պաշտոնական
mail.google.com_2

Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեփան Սուխորենկոյին` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության ոլորտների ընդլայնման համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: